Ի՞նչ եսդու փնտրում այս կյանքում համառ
Ու ստվերով պատում օրերը քո վառ:
Ի՞նչ եսպրպտում, դրանից գտնում,
Իբրև մռայլ ամպ գորշացած մթնում:
Կյանքը քեզհամար բացված մարտադաշտ,
Գոնե անձիդ հետ փորձիր լինել հաշտ:
Չկա գեթմի մարդ քեզ համար անգին
Քեզ համար կյանքդ նույնիսկ չունի գին:
Ու ապշում եմ ես`կա՞ մինպատակ,
Որ ապրում ես դեռայս երկնքի տակ:
Չէ՞ որայս կյանքում ապրող ամեն մարդ
Պարզել էուզում խնդիրներն իրբարդ:
Ի զորու չես դուտիրոջ սերն ապրել
Ու անկեղծ սիրով մեկին նվիրվել:
Ախ ի՞նչ եմ ասում` մեկին նվիրվել
Չկա նման բան, քեզմութն էտիրել:
Ու հենց այս սիրո բացակա կետը
Աղեղել էքո բութ սրտի նետը:
Ու չունես դու խիղճ, չունես բարություն
Ձեռքով էարել նաքեզ մարդկություն:
ՀՊՄՀ բանասիրականֆակուլտետի 4-րդկուրսի ուսանողուհի`
Սիրանուշ Ստեփանյան
Комментариев нет:
Отправить комментарий