Այսօր լրացավ մեր նորանկախ հանրապետության փառապանծ բանակի ստեղծման 20 ամյակը: Այս գեղեցիկ օրվա կապակցությամբ ցանկանում ենք շնորհավորել բոլորիս:
Մեր բանակը իր ստեղծման առաջին օրերից սկսած հարկադրված է եղել անցնելու բազում դժվարությունների միջով, կրել է շատ ու շատ տանջանքներ, և ի վերջո կայացել է որպես մի ամուր ու հավաքական կառույց, որը պատրաստ է ամեն վայրկյան պաշտպանելու իր հայրենիքը՝ Մայր Հայաստանը:
Սակայն ավելորդ անգամ չեմ ցանկանում չարաշահել ձեր համբերությունը, կրկնելով արդեն բարկացնեղ դարձած խոսքերը այս տոնի մասին:
Մեր բանակը իր թերություններով և բազմաթիվ առավելություններով 20 տարվա ընթացքում կարողացել է հույս արթնացնել մեր ձեռքբերումների ամրապնդման, կորուստների ետ բերելու նկատմամբ, հավատ ներշնչել մեր ազգաբնակչությանը իր ուժերի նկատմամբ, սեր առաջացնել դեպի բանակը, դեպի զինվորը, դեպի միասնությունը:
Անցնենք բուն նյութին այսօր քանի որ մեր բանակը դարձավ 20 տարեկան ու էլ երբեք չի լինի 20 տարեկան, Բանակը վերջապես, մեր ավանդույթների համաձայն, տղամարդ դարձած ու կայացած, կվերադառնա բանակից:
Բարի գալուստ նոր կյանքս սիրելի Բանակ: Քեզ ցանկանում ենք միայն ու միայն զարգացում և միայն ու միայնխաղաղություն, թող որ երբեք ոչ մի փամփուշտ պետք չգա:
Սիրելի ընթերցող ցանկանում եմ ձեզ նարկայացնել մի հետաքրիր ու ֆոտոշարք.
Մեր <<երեխաները>> գնում են բանակ
Մեր <<երեխաները>> դառնում եմ տղաներ
Մեր տղաները դառնում են զինվորներ
Մեր տղամարդ-զինվորը վերադառնում է տուն:
Արման Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий