суббота, 21 января 2012 г.

Իսկ ո՞վ է ասել...


Իսկ ո՞վ է ասել մարդը գազան չի,
Կամ գայլը երբեք ընկեր չի լինի...

Ձյունածածկ լեռներ, մի խուլ կրակոց,
Մուգ արյան հետքեր ու գայլի ոռնոց,
Կարծես այդ պահին չարը տապալվեց,
Ու բիրտ գազանի երախը լռեց:
Բայց դեռ շնչում էր գազանը տկար,
Դեռ նա մղում էր գոյության պայքար,
Ու երազում էր, անվերջ երազում,
Կամ գուցե նաև Աստծուն աղոթում...
Մի լկտի ժպիտ հանկարծ նկատեց,
Երբ կրակողը արևը ծածկեց,
Նա կարծես վերջի ուժերն հավաքեց,
Եվ վերջին անգամ ոռնաց ու լռեց:
Ձյունածածկ լեռներ, մի խուլ կրակոց,
Մուգ արյան հետքեր ու գայլի ոռնոց...
Մարդիկ են գազան, թե՞ գայլն է գազան,
Թե՞ առհասարակ այս կյանքն է դաժան,
Գայլը սպանում է հանուն սնվելու,
Իսկ մարդիկ հաճախ չգիտես ինչու՞,
Ինչու՞ պատերազմ, ինչու՞ նոր զոհեր,
Ու ես հասկացա գայլը գազան չէր:


Արման Ավետիսյան

Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.