суббота, 21 января 2012 г.

Ասում են ...


Ասում են կյանքում բաներ կան որոնք երբեք չեն փոխվում...
Ասում են սիրող սրտերը երբեք իրար չեն կորցնում,
Ասում են մարդիկ հավերժ չեն ապրում` մեռնում են գնում,
Ասում են մարտերն զոհեր են տալիս ու հերոս ծնում,
Կամ էլ գյուղացին արքա չի դառնում,
Կամ արքան երբեք սոված չի մնում,
Կամ սաված շունը մարդ չի հոշոտում,
Կամ հոշոտվողը ցավից է գոռում,
Իսկ գոռացողը` ինքն էլ չի լսում,
Իսկ ով լսում է` նրան հայոյում:
Ասում են նաև, որ պատերազմում ոչ ոք չի հաղթում,
Ասում են կյանքում ով երազում է նա է միշտ հաղթում...
Իսկ եթե այսպես...
Սերը մեռնում է թե նորեն սիրես,
Ու սիրող զույգերն կորում են անտես,
Ոմանք ծնվում են, իսկ ոմանք մեռնում,
Ու կյանքը նորեն հավերճ է դառնում,
Մարտում զոհվածն է հենց հերոս դառնում,
Բայց այս աշխարհը հերոս չի սիրում,
Ու հենց գյուղացին արքա է դառնում,
Որ արքաները սոված են մնում,
Սոված շները մարդ են հոշոտում,
Քանզի գազան են ու չեն աղոթում,
Եթե շներն ել Աստծուն աղոթեին,
Երկնքից գուցե ոսկորներ թափվեին...
Կամ ասենք այսպես,
Դու էլ աղոթիր, որ չհոշոտվես
Դու էլ աղոթիր, որ էլ չգոռաս,
Եվ դու աղոթիր, որ չհայոյես:
Իսկ դու երազիր եթե կարող ես,
Իսկ դու մի կռվիր, որ չպարտվես,
Իսկ դու, իսկ դու երևի սա ընթերցես,
Ու ընթերցելուց խորը մտածես:
Այս կյանքում ոչինչ հաստատ չի լինում
Ու կյանքում ոչ ոք երբեք չի հաղթում.............


Արման Ավետիսյան

Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.