понедельник, 9 января 2012 г.

Ահա մեր մշաԿՈՒՅՏ-ի վառ ներկայացուցիչներից մեկը





Անհայտ է՝ հայ եւ համաշխարհային պոեզիայում կգտնվի՞ մեկ այլ սիրային երգ, որտեղ հեղինակը, ինչպես այս երգում, ուղղակի հանդիմանի հերոսուհուն, թե՝ «Այդքան սիրուն չի կարելի, ա՛յ աղջիկ, լինել», բայց հայ «պոետ» Արամեին դա հաջողվել է: Նա ստեղծել է գեղեցկուհու մի կերպար, որը, պարզվում է, խիստ վտանգավոր է շրջապատի համար, ուստի երգի հեղինակին այլ բան չի մնում, քան հասարակությանը պաշտպանել վտանգավոր օրիորդից: Հենց այդ նպատակով էլ երգիչը անձնազոհաբար վճռում է նրան մեկուսացնել՝ իր տուն տանել, որ վերջինս սիրի միայն իրեն, քանզի… «ուրիշ ճար չունի»:
Սակայն վերադառնանք քննարկվող տողին, քանի որ այն շատ կարեւոր է Արամեի պոետական կարողությունները ներկայացնելու առումով: Մինչ այդ նշենք, որ ուզածդ երգի բառեր այս երգչի հնչեցմամբ երբեմն խիստ դժվարընկալելի են դառնում, այդ պատճառով էլ այս երգի վերոբերյալ տողի «այ աղջիկ»-ը հանգիստ կարող է նաեւ «հայ աղջիկ» լինել: Թեեւ երկու դեպքում էլ խնդիր ունենք, քանզի եթե բնագրային ենք համարում «այ աղջիկ»-ը, դուրս է գալիս, որ երգի հեղինակը «այ ախչի» ասելու փոխարեն (ինչն ավելի կսազեր իր երիտասարդ տարիքին ու հայ տղամարդու բառապաշարին)՝ ասում է «այ աղջիկ». նահապետակա՜ն դիմելաձեւ:
Իսկ եթե բնագրային համարենք «հայ աղջիկ»-ը, այս դեպքում խնդիր է ծագում ազգային արժանապատվության առումով. ո՞վ է ասել, որ «հայ աղջկան» չի կարելի «այդքան սիրուն լինել»: Անցնենք առաջ: Մեր նորընծա պոետն իր երախայրիքում բնականաբար մտածել է հանգի մասին նույնպես: Ճիշտ է, նա առայժմ չի կարող առանձին գյուտերով պարծենալ, բայց որոշ ձեռքբերումներ, գոնե իր պատկերացմամբ, ունի:
Օրինակ այս մեկը. «Թե ասում են՝ կա գեղեցիկ աշխարհում,// Անկախ ինձնից քո մասին եմ մտածում»: Հանգերը, ինչ խոսք, նույնիսկ Ա. Հախվերդյանը կամաչեր գործածել, բայց փոխարենն ի՜նչ յուրօրինակ մտածողություն ունի մեր հեղինակը: Այդ յուրօրինակությունն ակնհայտ է նաեւ երգի այն տողերում, որտեղ հերոսը պատկերում է իր սիրային դեգերումները. «Ինչքան սարեր ու ձորեր եմ ես ընկել,// Քո վարդագույն շուրթերից չեմ հանդիպել»: Անկրկնելի, տաղանդավո՜ր փոխաբերություն՝ «վարդագույն շուրթերից հանդիպել»:
Բայց եթե ընթերցողը կարծում է, թե երգի հերոսը սար ու ձորում հենց այնպես՝ աննպատակ թափառողներից է, ապա սխալվում է. նա այլեւս իր նախորդ երգերի գեղջուկ հերոսը չէ, որի աչքը ձմեռ օրով հանկարծ ընկել է «դեմի սարի դոշին» եւ հիշեցրել իր «խենթ Անուշին». ո՛չ. այս նոր երգի հերոսը սար ու ձորում բոլոր հանդիպած «ծաղիկներից բույր առած» (հասկացաք, չէ՞, նրբին այլաբանությունը) տղա է. ավելին՝ նա մանկուց է աչքադրած եղել աղջկան, ուստի հիմա հիանում է. «Դու արդեն մեծացել ես, ա՛յ աղջիկ,// Մազերդ երկարացրել ես, հա՛յ աղջիկ»:
Իհարկե, ռոմանտիկ պատմություն է՝ չհաշված այն, թե մեր նորատի գեղեցկուհի՞ն ինչ զգացմունքներ ունի «բուրավետ» տղայի հանդեպ, բացի այն, որ սիրելուց զատ «ուրիշ ճար չունի»: Մնում է մի բան էլ՝ պարզաբանված տեսնել ոտանավորի «Ինչքան ծաղիկ տեսել եմ, բույր եմ առել» տողին հաջորդող տողը, որտեղ, Արամեի երգին խիստ բնութագրական՝ անընկալելի մի բառ կա. «Բայց քո բույրը ուրիշ (՞) եմ արել»:
Իսկապես, շատ հետաքրքիր կլինի վերականգնված տեսնել չհասկացվող բառը, որը, ով գիտե, գուցե այնքան էական է, որ կարող է ի չիք դարձնել անհեթեթ այս հորինվածքի անմտությունը եւ մեզ ստիպել փոշմանել վերն արդեն գրված բոլոր խոսքերի համար:




www.internettv.am




Ստորև  Ձեզ ենք ներկայացնում այն բազմաթիվ նամակներից միայն 2  <<լավագույնները>
1.«Լսեք, վափշե դուք ամոթ չեք անում, էդ ընչե՞ր եք գրում Արամեի մասին: Ամոթ արեք գոնե, էս ի՞նչ ապուշ թերթ ա: Մանավանդ  Արամեի նման տաղանդավոր երգչի մասին: Հազար ամոթ ձեզ: Ու ասեմ, այո, Արամեի ֆանատն եմ: Այ Լեւոնչիկ, դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում, որ ըտենց բաներ ես գրել Արամեի մասին: Ամոթ արա գրածիցդ: Գիտես, չէ՞, քեզ ընենց կսիլլեի, բախտդ բերել ա, որ չգիտեմ դու ով ես, բայց արդեն գիտեմ, որ անմակարդակի մեկն ես, զզվելիի մեկը: Էդ գրածդ գլխիդ կպնի, այ ապուշ, էդ գրածդ ընենց կտայի գլխիդ: Եթե էդքան դուխ ունես, չգրեիր էդ էժանանոց թերթի մեջ, դուխդ հերիքում ա՝ էդքան բան Արամեին ասեիր, այ զիբիլ»:

2.«Ցավում եմ, որ կան մարդիկ, ովքեր առանց ճանաչելու ինչ-որ մեկին, կարծիք են արտահայտում նրա մասին, այն էլ՝ վատ կարծիք: Հայաստանում միակ աստղը, որ երբեւէ եղել է կամ կա, Արամեն է: Իրենից բացի շատ քիչ մարդ կա, որ կարողանում է երգել Սայաթ-Նովա կամ ընդհանրապես, որ կարողանում ա երգել: Եթե Արամեն ինչ-որ մեկի մասին վատ չի արտահայտվում ու ինչ-ինչ մարդկանց նման HSHB չի մտցնում այնպիսի բառեր կամ երգերի տեքստեր, որ նույնիսկ իր հարազատներն ամաչեն իր երգերը լսելուց, դա չի նշանակում, որ պետք է իրեն վիրավորեք: Արամեն ունի իր լսարանը, որը կազմում է Հայաստանի 80 տոկոսից ավելին, ու եթե նրանք ոտքի կանգնեն, էլ ոչ մեկը ու ոչինչ չեն կարող կանգնեցնել նրանց: Խի՞ չեք քննադատում հայ ռեպերներին կամ եթե քննադատում եք Արամեի երգերը, մինչ իրեն չկա՞ն երգիչներ, որոնց երգերի մեջ չկան իմաստ (պստիկ պապան գնաց բանակ, իր հետ տարավ մի սուր դանակ, սա երգի հետ կապ չունի, բայց գրել են, որ բռնի, իհարկե, Արամեի երգերի մեջ միշտ էլ իմաստ կա)… Ես նման շատ ու շատ երգերի օրինակ կարող եմ բերել, ուղղակի մենք էլ, հետեւելով մեր կուռքին, մեզ ամեն հարցում չափի մեջ ենք պահում: Լեւոն Սարգսյանին խորհուրդ կտամ նյութ գրելուց առաջ մի լավ մտածի ու իր մեջ քննարկի, թե ինչ է գրում (սա երկրորդ անգամն է, երրորդը միշտ ավելորդ է): Արամեի երգերի նման իմաստալից երգեր չկան, ուղղակի ամաչում եմ, որ Հայաստանում կան նման մարդիկ ու չեն գնահատում մեր մեծերին… Հուսով եմ՝ նման բան էլ չի կրկնվի, թե չէ, անկեղծ եմ ասում, հաջորդ անգամ թերթում նման նյութ հայտնվելուց հետո լավ չի ավարտվելու… մեզ հունից մի հանեք ու հետեւեք ձեր գործողություններին»:



www.hraparak.am

















Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.