суббота, 7 января 2012 г.

«Սարդ մարդ»


«Սարդ մարդ» մյուզիքլը ռեկորդ է սահմանել


 
:
Մեկ շաբաթվա ընթացքում ներկայացման հասույթը կազմել է 2.9 միլիոն ԱՄՆ դոլար: Այս ընթացքում մյուզիքլը դիտել են ավելի քան 17.375 հանդիսատեսներ: Նախորդ ռեկորդը սահմանել էր «Wicked» ներկայացումը, որը մեկ շաբաթում աշխատել էր 2.2 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ մյուզիքլը փորձնական ցուցադրվել էր Բրոդվեում 2010 թվականի նոյեմբերի 28-ին: Գործողություններն անցել էին անհաջող: Ցուցադրությունը տեխնիկական խնդիրների պատճառով հինգ անգամ ընդհատվել էր: 2011 թվականի գարնանը մյուզիքլի ցուցադրման համար փոխվել էր ռեժիսորը. Ջուլի Թեյմորին փոխարինելու էր եկել Ֆիլիպ Մակկինլին:
Նշենք նաև, որ մյուզիքլի երաժշտությունը գրել են U2 խմբի երկու անդամները` Բոնոն ու Էդջը:

«Սարդ մարդու» մասին մյուզիքլը` «Spider-Man Turn Off The Dark»-ը, դիտումների քանակով Բրոդվե քաղաքում ռեկորդ է սահմանել: Այս մասին հաղորդում է Deadline կայքը



http://haynews.am

Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.