суббота, 28 января 2012 г.

Հերթական հայը՝ Գինեսի ռեկորդակիր


Տեսանյութը և նկարները պատրաստ է Ա. Աբրահամյանը


ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը  հաղթահարել է արտակորման սեփական ռեկորդը:
Նա 2011 թվականի սեպտեմբերի 21-ին կատարել է 6500 արտակորում` գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում:
Մասնագիտությամբ սամբիստ Ռուբիկ Միքայելյանը, ավարտելով Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, 2011 թվականի գարնանը զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր:
Հունվարի 28-ին Ռուբիկ Միքայելյանը  գերազանցել է սեփական ռեկորդը` կատարելով 7550 արտակորում:
Հարկ ենք համարում ավելացնել, որ ՀՊՄՀ Պատության և իրավագիտության ֆակուլտետի Ուխ-ի նախաձեռնությամբ մեր ուսանողներից շատերը կարողացան ներկա գտնվել GRANDSPORT ակումբում՝ ականատես լինելով նոր ռեկորդի սահմանմանը:










Տեսանյութը և նկարները պատրաստ է Ա. Աբրահամյանը
Արման Աբրահամյանը

Բանակը վերադառնում է բանակից

Այսօր լրացավ մեր նորանկախ հանրապետության փառապանծ բանակի ստեղծման 20 ամյակը: Այս գեղեցիկ օրվա կապակցությամբ ցանկանում ենք շնորհավորել բոլորիս: 
Մեր բանակը իր ստեղծման առաջին օրերից սկսած հարկադրված է եղել անցնելու բազում դժվարությունների միջով, կրել է շատ ու շատ տանջանքներ, և ի վերջո կայացել է որպես մի ամուր  ու հավաքական կառույց, որը պատրաստ է ամեն վայրկյան պաշտպանելու իր հայրենիքը՝ Մայր Հայաստանը:

Սակայն ավելորդ անգամ չեմ ցանկանում չարաշահել ձեր համբերությունը, կրկնելով արդեն բարկացնեղ դարձած խոսքերը այս տոնի մասին:
Մեր բանակը իր թերություններով և բազմաթիվ առավելություններով 20 տարվա ընթացքում կարողացել է հույս արթնացնել մեր ձեռքբերումների ամրապնդման, կորուստների ետ բերելու նկատմամբ, հավատ ներշնչել մեր ազգաբնակչությանը իր ուժերի նկատմամբ, սեր առաջացնել դեպի բանակը, դեպի զինվորը, դեպի միասնությունը:
Անցնենք բուն նյութին այսօր քանի որ մեր բանակը դարձավ 20 տարեկան ու էլ երբեք չի լինի 20 տարեկան, Բանակը վերջապես, մեր ավանդույթների համաձայն, տղամարդ դարձած ու կայացած, կվերադառնա բանակից: 
Բարի գալուստ նոր կյանքս սիրելի Բանակ: Քեզ ցանկանում ենք միայն ու միայն զարգացում և միայն ու միայնխաղաղություն, թող որ երբեք ոչ մի փամփուշտ պետք չգա:


 Սիրելի ընթերցող ցանկանում եմ ձեզ նարկայացնել մի հետաքրիր ու ֆոտոշարք.




Մեր <<երեխաները>> գնում են բանակ










Մեր <<երեխաները>> դառնում եմ տղաներ














Մեր տղաները դառնում են զինվորներ











Մեր տղամարդ-զինվորը վերադառնում է տուն:


















Արման Աբրահամյան

пятница, 27 января 2012 г.

Աշխարհի ամենամեծ հոտավետ ծաղիկը




Աշխարհի ամենամեծ ու գարշելի ծաղիկը
Տիտան Արումն աշխարհի ամենամեծ հոտավետ ծաղիկն է, որը գտնվում է Ինդոնեզիայում: Նշենք, սակայն, որ այս ծաղկի բույրն ամենևին էլ հաճելի չէ: Մասնավորապես, ծաղկի մոտ գտնվելիս` մարդիկ զգում են հոտած ձկան և փտած այլ սննդամթերքի հոտ: Այս բույսը ծաղկում է 10 տարին մեկ անգամ. ծաղկելու օրը մեծ տոնախմբությամբ է նշվում Ինդոնեզիայում: Ծաղկելու ժամանակ ծաղկի բարձությունը հասնում է 3 մետրի, իսկ տերևների երկարությունը` 6 մետրի:

Աշխարհի ամենամեծ զմրուխտը


Աշխարհի ամենամեծ զմրուխտը աճուրդի է հանվել Western Star աճուրդի տանը, որը գտնվում է Կանադայի Բրիտանական Կոլումբիա մարզում: Թանկարժեք քարի քաշը կազմում է 57.000 կարատ, ինչը հավասար է 11.5 կգ-ի, գրում է luxurylaunches.com-ը:
Զմրուխտը կոչվում է Teodora, ինչը թարգմանաբար նշանակում է «Աստծո պարգև», իսկ պեղել են այն Բրազիլիայում, հետո տեղափոխվել Հնդաստան, այնուհետև  Կանադա:
Աշխարհի ամենախոշոր զմրուխտի սեփականատերը Ռեգան Ռինին է, ով այդ քարը գնել է հնդիկ վաճառականներից 1.15 մլն դոլարով:
Աճուրդը կսկսվի 2012թ. հունվարի 28-ին: «Աստծո պարգև» սեփականատերը հույս ունի որ այն կվաճառվի 2-2.5 մլն դոլարով:

Բարձրակրունկ կոշիկների պատմությունը


Բարձրակրունկ կոշիկները երևացել են ուշ միջնադարում: Դրանց հայրենիքը Փարիզն է: Բայց ինչո՞ւ պետք է կինն իր կոշիկները բարձր պահի և մարմնի ծանրությունը հենի ոտքերի թաթերի վրա: Ամեն ինչ սկսվել է փողոցների կեղտոտությունից: Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ երբեմն խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Եվ ահա մի քանի հնարագետ կոշկակարներ ոտքը գետնից բարձր դնելու համար հնարեցին բարձր կրունկները, որ հարմար միջոց էր ցեխոտ փողոցներով անցնելու համար: Բոլոր փարիզցիները՝ կին թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել: Բարձրակրունկ կոշիկները նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը: Հետագայում տղամարդիկ դեն նետեցին իրենց բարձրակրունկները և հագան սովորական կոշիկներ: Իսկ կանայք հավատարիմ մնացին բարձր կրունկներով կոշիկներին...

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՄԵՆԱՄԵԾ ՕՁԻ ՄԱՐՄՆԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ



Աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենամեծ օձի մարմինը հայտնաբերել են Կոլումբիայում: Հնագույն այս սողունի երկարությունը, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, հասել է 13 մետրի, իսկ քաշը` տոննայից ավելի: 

Ապացույցները, որ Տիտանոբոա (Titanoboa) անունով հայտնի օձն իրականում գոյություն է ունեցել, հայտաբերել են 2004 թվականին` աշխարհի ամենամեծ Էլլ-Սերեհոն (Эль-Серрехон) քարածխային հանքում: Այդ ժամանակվանից ի վեր օձի մնացորդները գտնելու փնտրտուքները չեն դադարել: 

Սողունի ողնաշարի հետազոտությունները գիտնականներին թույլ են տվել հաստատել, որ նա իր չափով գերազանցում է աշխարհում երբևէ եղած բոլոր օձերին և համարվում է դինոզավրերի վերանալուց հետո՝ 65 միլլիոն տարի առաջ, երկրում եղած ամենախոշոր ողնաշարավորը: Բացի այդ, սողունի չափերն ապացուցում են, որ տարվա միջին ջերմաստիճանը մոլորակի վրա այն ժամանակ բարձր է եղել ու 30-40 աստիճան է կազմել: 


www.panorama.am

четверг, 26 января 2012 г.

Շնորհակալություն, որ չեք խանգարում

      Սիրելի հյուրեր և  ուսանողներ, ես ցանկանում եմ մեզ շնորհավորել այս բլոգի ստեղծման մեկ ամսյակի կապակցությամբ: Երբ ինձ մոտ առաջացավ բլոգ ստեղծելու գաղափարը, այդ ժամանակ առաջ եկան մի շարք հարցեր, որոնց պատասխանները գտնելու համար մեզ պետք էր մեկը, ով կօգներ կատարելու առաջին քայլերը: 
Մենք ցանկանում ենք մեր խորհին շնորհակալությունը հայտնել, Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանող Հայկ Գրիգորյանին ( MrBlogger ): Հայկի աջակցությամբ էր, որ մենք կարողացանք կյանքի կոչել և ոտքի կանգնեցնել մեր բլոգը:
Այնուհետև առաջ եկավ մի նոր խնդիր. մեզ կարճ ժամանակում հարկավոր էր ապահովվել բլոգի նյութերի բազմազանությունն ու հետաքրքրություն առաջացնել ընթերցողների շրջանում:
Այս փուլում արդեն մեզ օգնության եկան մեր լավ ընկերներ Հրանտ Սարաֆյանը, Սվետլանա Սիմոնյանը, Տիգրան Խաչատրյանը և մի քանի սրտացավ ուսանողներ, որորնց շնորհիվ մեր աշխատանքների արդյունքները սրանք են. շուրջ մեկ ամսվա ընթացքում մոտ 100 հոդված, ավելի քան 6000 ընթերցում:


Այստեղ ներկայացված է շուրջ մեկ ամսվա վիճակագրությունը


Просмотры страницы по странам
Армения
5 025
Республика Корея
301
Россия
216
Филиппины
116
США
74
Украина
22
Китай
14
Грузия
9
Германия
5
Нидерланды
5
Просмотры страницы по браузерам
Chrome
3 972 (66%)
Internet Explorer
849 (14%)
Firefox
820 (13%)
Opera
247 (4%)
Qt
20 (<1%)
NetFront
15 (<1%)
Safari
6 (<1%)
SimplePie
5 (<1%)
NS8
2 (<1%)
Netscape
2 (<1%)
Просмотры страницы по операционным системам
Windows
5 776 (98%)
Linux
62 (1%)
Samsung
16 (<1%)
Macintosh
4 (<1%)
Ubuntu
4 (<1%)
Nokia
3 (<1%)














Технологии Blogger.