ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում կայացած աճուրդում 1 մլն դոլարով վաճառվել է 1793թ. թողարկված պղնձե մետաղադրամը` 1 սենթ անվանական արժեքով:
Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, գնորդը ցանկացել է չհայտնել անունը: Նշվում է, որ մետաղադրամը շատ լավ է պահպանված եղել:
Ընդհանուր առմամբ դրամագիտական ցուցահանդեսին մասնակցել է մոտ 600 հավաքորդ: Միջոցառմանը ներկայացվել են եզակի մետաղադրամներ, թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ, նաեւ` սխալներով տպված թղթադրամներ:
Комментариев нет:
Отправить комментарий