воскресенье, 8 января 2012 г.

Աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաները 2011-2012 թվականներին


Որն է ամենից թանկ ավտոմեքենան աշխարհում: 1987թ.-ին վաճառվեց 1931թ.-ի արտադրության “Bugatti Royale Kellner Coupe”` 8,700,000 ԱՄՆ դոլարով: Դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը ծախսում է ավելի քան ութ միլիոն դոլար` մեքենա գնելու համար: Բայց, եթե Դուք ունեք փող և հնարավորություն, մի մասը կարող եք ծախսել սուպերմեքենաների վրա` սեփական հավաքածուն ունելու, հաճույք ստանալու կամ ուղղակի թիթիզանալու համար:
Այնուամենայնիվ, այս և շատ ուրիշ ավտոմեքենաներ չեն ընդգրկվել մեր “10 ամենից թանկ ավտոմեքենաները“ ցանկում, որովհետև դրանք այսօր առկա չեն շուկայում, կամ ուղղակի կոնցեպտային արտադրության են:  
Ստորև բերված են 10 ամենից թանկ սերիական արտադրության ավտոմեքենաները:

1.Bugatti Veyron Super Sports` $2,400,000:
 Բազային “Veyron”-ն արժե` $1,700,000: Սա ամենաարագընթաց մեքենան է. 0-100 կմ/ժ արագություն զարգացնում է ընդամենը 2,5 վայրկյանում: Այս ավտոմեքենայի առավելագույն արագությունն է 429 կմ/ժ: Երբ մրցում եք Bugatti Veyron”-ի հետ, լավ կլինի պատրաստ լինեք պարտվելուն:




2.Pagani Zonda Clinque Roadster` $1,850,000
Բացի այն բանից, որ սա ամենից էկզոտիկ մեքենան է համարվում, այն նաև ամենից թանկերի շարքում է: Մեքենան 0-100կմ/ժ արագության է հասնում 3,4 վայրկյանում և առավելագույն արագությունը 370 կմ/ժ է:




3.1.Lamborghini Reventon$1,600,000:
Երբևէ արտադրված ամենահզոր և ամենաթանկ Լամբորգինին է: Այն 0-100կմ/ժ արագության է հասնում 3,3 վայրկյանում: Այս մոդելի արտադրության սահմափակությունը և բացառիկ դիզայնը թանկության հիմնական պտճառներն են: Առավելագույն արագությունը 340 կմ/ժ է:




3.2.Koenigsegg Agera R` $1,600,000
Այս ավտոմեքենան 0-100կմ/ժ արագության է հասնում 2,8 վայրկյանում: Առավելագույն արագությունն է 379 կմ/ժ: Մեքենան ի վիճակի է զարգացնել 434,52 կմ/ժ արագություն, բայց դրա արագությունը սահմանափակված է էլեկտրոնիկայով: Որոշ փաստաթղթեր ձևակերպելուց հետո ընկերությունը, հնարավոր է, հանի սահմանափակումը: Եվ այդ դեպքում հարց է ծագում` արդյոք Բուգատին է ամենարագընթացը:



4.McLaren F1` $970,000
Սա հենց այն նույն Մակլարեն մակնիշն է, որը 1994թ.-ին “Ֆորմուլա-1” ավտոմրցույթին ճանաչվեց ամենաթանկ և ամնաարագ ավտոմեքենան: Չնայած այն կառուցվել է 15 տարի առաջ, այն ունի աներևակայելի առավելագույն արագություն` 390 կմ/ժ և 0-100 կմ/ժ-ի է հասնում 3,2 վայրկյանում:




5. Ferrari Enzo $670,000
Սա երբևէ կառուցված ամենահայտնի սուպերմեքենաներից է: Այն ունի 349 կմ/ժ առավելագույն արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 3,4 վայրկյանում: Այս մոդելից ընդամենը 400 օրինակ է արտադրվել, և դրանցից յուրաքանչյուրն այսօր աճուրդով վաճառվում է $1,000,000:



6.Pagani Zonda C12 F` $667,321
Այս ավտոմեքենան արտադրված է իտալական փոքրիկ անկախ ընկերության կողմից: Այն խոստանում է զարգացնել 346 կմ/ժ-ից բարձր արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 3,5 վայրկյանում:





7.SSC Ultimate Aero` $654,400
Մի խաբնվեք այս ավտոմեքենայի գնին: Չնայած այն գնով 7-րդ տեղում է, սակայն առավելագույն արագությամբ համարվում է աշխարհում 2-րդ օրինականորեն շահագործվողը: Այս ավտոմեքենային կարելի է հանդիպել փողոցում: Այն զարգացնում է ավելի քան 413 կմ/ժ առավելագույն արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 2,7 վայրկյանում: Այս գեղեցկուհին “Bugatti Veyron”-ի գնի կեսն արժե, սակայն բավականին հզոր է, որ մրցի դրա հետ: Այս մոդելից արտադրվելու է ընդեմը 25 օրինակ:

8.Ascari A10` $650,000
Այս գազանը կարող է զարգացնել 346 կմ/ժ արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 2,8 վայրկյանում: Անգլիական Բենբերի առևտրային քաղաքում նախատեսվում է արտադրել այս ավտոմեքենայից ընդամենը 50 օրինակ:




9.Saleen S7 Twin Turbo` $555,000
Սա առաջին իրական ամերիկյան ավտոմեքենան է; Այն աշխարհում 3-րդն է արագությամբ: Այն զարգացնում է 399 կմ/ժ-ից բարձր արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 3,2 վայրկյանում: Ամերիկամետները հաճույքով կթիթիզանան այսպիսի ավտոմեքենայով:




10.Koenigsegg CCX` $545,568: 
Այս շվեդացին շատ դժվար պայքարի մեջ է մտել, որպեսզի դառնա աշխարհի ամենաարագ ավտոմեքենան: Սակայն դեռևս այն 4-րդ է և զարգացնում է 394 կմ/ժ-ից բարձր արագություն: Սակայն այս մեքենայի արտադրողները չեն հանձնվում և մոտ ապագայում ամեն ինչ կանեն` ամենաարագի տիտղոսը նվաճելու համար:



Արման Աբրահամյան
http://avtomir.am

Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.