Երանի այն օրերին, երբ բակի երեխաներով հալամուլա կամ անունգոռոցի կամ գործնագործ էինք խաղում:
Երանի այն օրերին, երբ մաման գիշերը արթնանում ու գալիս ծածկում էր ինձ:
Երանի այն օրերին, երբ ձեռքս չէր հասնում, որ լույսը վառեի, ինչ-որ մեկին էի խնդրում:
Երանի այն օրերին, երբ չէի կարողանում որևէ շշի կամ բանկայի կափարիչը բացել, որովհետև ուժս չէր բավականեցնում:
Երանի այն օրերին, երբ բակում խաղալիս միշտ ընկնում ու վնասվում էի և ոտքերիս վերքերը չէին հասցնում լավանալ:
Երանի այն օրերին, երբ փոքրիկ շոկոլադը կամ որևէ քաղցր բան ինձ մոռացնել էր տալիս իմ բոլոր վշտերն ու ցավերը, որոնք այնքան փոքր էին, որքան ես:
Երանի այն օրերին, երբ մեզ համար միևնույնն էր, թե մեր հագուստը ինչքանով էր մաքուր:
Երանի այն օրերին, երբ ամեն օր պատի վրա չափում էի բոյս`տեսնելու` ինչքան եմ բոյովացել...
Երանի այն օրերին, երբ... ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ էր:
ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի` Նաիրա Խումարյան
Комментариев нет:
Отправить комментарий