Ու թվում է քեզ`բոլորն են բարի,
Ընկերոջ համար խիզախ են,արի,
Անկեղծ են թվում,անչափ մարդամոտ,
Չեն կոխի երբեք մի մրջյունի ոտք:
Բայց սա առաջին հայացքն է միայն,
Հաջորդ հայացքից դառնում են ունայն:
Նույնիսկ այն դեպքում,երբ գիտես դու ստույգ,
Թե քեզ հարմար է իբրև կյանքի զույգ,
Բայց հետո 3-րդ հայացքն է գալիս,
Ու նոր բախումի տեղիք է տալիս:
Վերջում տեսնում ես անծանոթ մի մարդ,
Քո առաջ պարզած խաղաթուղթ ու կարտ:
Էլ պետք չէ անցնել հայացքին 4-րդ,
Քեզ այնտեղ կզգաս միայն ավելորդ:
ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի
ՍՏԵՓԱՆՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ
Комментариев нет:
Отправить комментарий