пятница, 27 января 2012 г.

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՄԵՆԱՄԵԾ ՕՁԻ ՄԱՐՄՆԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ



Աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենամեծ օձի մարմինը հայտնաբերել են Կոլումբիայում: Հնագույն այս սողունի երկարությունը, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, հասել է 13 մետրի, իսկ քաշը` տոննայից ավելի: 

Ապացույցները, որ Տիտանոբոա (Titanoboa) անունով հայտնի օձն իրականում գոյություն է ունեցել, հայտաբերել են 2004 թվականին` աշխարհի ամենամեծ Էլլ-Սերեհոն (Эль-Серрехон) քարածխային հանքում: Այդ ժամանակվանից ի վեր օձի մնացորդները գտնելու փնտրտուքները չեն դադարել: 

Սողունի ողնաշարի հետազոտությունները գիտնականներին թույլ են տվել հաստատել, որ նա իր չափով գերազանցում է աշխարհում երբևէ եղած բոլոր օձերին և համարվում է դինոզավրերի վերանալուց հետո՝ 65 միլլիոն տարի առաջ, երկրում եղած ամենախոշոր ողնաշարավորը: Բացի այդ, սողունի չափերն ապացուցում են, որ տարվա միջին ջերմաստիճանը մոլորակի վրա այն ժամանակ բարձր է եղել ու 30-40 աստիճան է կազմել: 


www.panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.