Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայն ապրում է իմ մեջ: Նա սովորական ճայ չէ,իսկ նրա ճախրանքը պարզապես ճողփյուն չէ, այլ երկար տարածվող մի հետք, որն ունի իր նպատակն ու ուղղությունը: Սա այն ճայն է, որը կա յուրաքանչյուրիս մեջ: Սա ոչ սատանա է, ոչ էլ կործանիչ. նա պարզապես գիտի կյանքի ճշմարիտ օրենքը, որը տանում է դեպի ազատություն: Ջոնաթանը տարբերվում է բոլորից, քանի որ նրա համար էականը նյութական արժեքը չէ, այլ կատարելության ձգտումը: -Իսկ ո՞վ էր Ջոնաթանը: Նա Ռիչարդ Բախի համանուն վիպակից է, ուր հեղինակը մի քանի էջի մեջ բացահայտում է կյանքի գաղափարը, որը սեփական անձի ճանաչումն է, իսկ դա հնարավոր է միայն ազատության միջոցով: Ճայը շատ արգելքների ու խոչընդոտների միջով է անցնում, բայց չի ընկրկում` հարազատ է մնում իր տեսությանը: Վիպակում այլաբանորեն է ներկաացված նաև երկինքը, որն անհասանելիության խորհուրդ է ամփոփում: Իսկ վերջում տրվում է հեղինակի խորհուրդը` փակիր աչքերդ ու ճանաչիր սեփական անձդ:
Սիրանուշ Ստեփանյան
Комментариев нет:
Отправить комментарий