понедельник, 9 января 2012 г.

Հետո էլ կմեղադրենք օտարին, այնինչ.......



Կարող եք իր ողջ վեհությամբ տեսնել Գանձասարը մինչև <<վերանորգումը>>
Facebook սոցիալական ցանցում լուսանկարիչ Արեգ Բալայանի կողմից տեղադրվել են լուսանկարներ, որոնք պատկերում են հայկական ճարտարապետության գոհարներից մեկի՝ Արցախում գտնվող 13-րդ դարի Գանձասարի նշանավոր վանական համալիրի պարիսպների այլանդակումը մարմարե սալիկներով։
Գանձասարը 2000-2002 թթ. նոր շունչ էր ստացել մոսկվայաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի միջոցներով: Վերջինս ծնունդով այդ վայրերից է, և Գանձասարը մշտապես պահում է իր ուշադրության կենտրոնում: Անկասկած, Գանձասարն այսօր Արցախի ամենաբարեկարգված հնադարյա սրբատեղին է: Ցավոք, հայ մեծահարուստների կողմից իրենց ծննդավայրի հանդեպ նման վերաբերմունքի դրսևորումներ հազվադեպ են հանդիպում:
Գանձասարի վանական համալիրը շրջափակող 13-րդ դարի պարսպի երեսպատման լուսանկարներն երեկ մեծ աղմուկ բարձրացրին Facebook սոցիալական ցանցում և բլոգերների շրջանում: Որից հետո պարզաբանումներով հանդես եկավ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը: Նա նշեց, որ դեռ մարտ ամսին վարչությունը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որտեղ նշվում էր այդ գաղափարի իրականացման համար միջոցներ տրամադրողի` Լևոն Հայրապետյանի անունը: Սարգսյանի խոսքերով, վարչությունը նման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տվել, որովհետև «այն կվնասի պատմական միջավայրը»: Սարգսյանը հայտնել է նաև, որ երեսպատումն անօրինական է արվում: Նրա կարծիքով պատերի երեսպատումը կարող է խոչնդոտ հանդիսանալ նաև համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հարցում: 


«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն
Հայկական մշակույթի հուշարձանների նկատմամբ նման խայտառակ վերաբերմունքը, ցավոք, նորություն չէ մեր օրերում։ Վերջերս ականատես եղանք «8000-ամյա» մշակույթի կրողների բարբարոսագույն վերաբերմունքին Հաղարծինի համալիրի «վերանորոգման հարցում», երբ միջնադարյան զարդաքանդակներն անխնա ջարդվեցին` տեղի առուն սալապատելու համար։
Ի՞նչ տարբերություն Ջուղայի գերեզմանատան խաչքարերը ոչնչացնողների ու Հաղարծինը կամ Գանձասարն այսպես այլանդակողների միջև՝ դժվար է ասել։
Եզրահանգումները թողնում ենք ընթերցողների հայեցողությանը։















www.gegharvest.wordpress.com

Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.