понедельник, 9 января 2012 г.

Ամենակոպիտ խաղը` ֆուտբոլի պատմության մեջ


Բոլորս էլ տեսել ենք այնպիսի ֆուտբոլային հանդիպումներ, որոնցում մրցավարի դեղին ու կարմիր քարտերը բարձրացել են այս կամ այն թիմի, հաճախ`երկուսը միասին, խաղացողների գլխավերեւում: Հենց քարտերի քանակով էլ որոշվում է, թե ինչպես է ընթացել տվյալ հանդիպումը:
Բայց այն, ինչ կատարվել է 1969 թվականի նոյեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայում՝ դուրս է ֆուտբոլ եւ, ընդհանրապես, սպորտ հասկացության շրջանակներից: «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական «Սուրեյ» եւ Հանթսի «Հաու-լի» թիմերի հանդիպման մրցավարը երկու թիմերին ընդհանուր առմամբ ցույց է տվել 22 կարմիր քարտ: Այսինքն, դաշտից հեռացվել են առանց բացառության բոլոր ֆուտբոլիստները (մեկն էլ հիվանդանոց է տեղափոխվել): Ու սա ասես քիչ էր, գլխավոր մրցավարը «պատժել» է նաեւ կողային մրցավարներից մեկին, հավանաբար, այն բանի համար, որ նա փորձել է միջամտել իր գործերին:

Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.