воскресенье, 19 февраля 2012 г.

Առաջին լիամետրաժ գունավոր ֆիլմը

Բեքքի Շարփ ամերիկյան ֆիլմ նկարահաված 1935 թվականին հայազգի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի կողմից: Համարվում է կինոյի պատմության առաջին լիամետրաժ գունավոր ֆիլմը: Սցենարի հիմքում ամերիկացի գրող Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի «Սնափառության տոնավաճառ» վեպն է:

Սյուժեն:

Բեքքին և Ամելիան դպրոցական ընկերուհիներ են: Բեքքին շատ աղքատ ընտանիքից է, իսկ Ամելիայի ծնողները հարուստն ունեցվածք տեր մարդիկ են: Չնայած այդ տարբերությանը Բեքքիին հաջողվում է մտերմանալ ոչ միայն Ամելիայի, այլև նրա շատ ընկերների ու բարեկամների հետ:Նա որոշում է մտնել բարձր հասարակություն` օգտագործելով դրա համար ամեն հնարավորություն: Սակայն այդ ամենը բերում է տխուր հետևանքների ...

Դերասաններ

  • Միրիամ Հոփքինս — Բեքքի Շարփ
  • Ֆրենիսի Դի — Ամելի Սիդլի
  • Սեդրիկ Հարդվիկ — մարկիզ Սթայն
  • Բիլլի Բուրք — լեդի Բառաքրիզ
  • Նայջել Բրյուս — Ջոզեֆ Սեդլի
  • Էլիսոն Սքիպուորթ — միսս Քրոուլի
  • Ալան Մաուբրեյ — Ռոդոն Քրոուլի
  • Ուիլյամ Սթեք — Փիթ Քրոուլի
  • Ջորջ Հեսսելլ — Սըր Փիթ Քրոուլի


Մրցանակներ և փաստեր

  • 1936 թվականին ներկայացվել է Օսկարի, Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում (Միրիամ Հոփքինս)
  • 1935 թվականին Վենետիկի միջազգային կինոփառատոնի 1 մրցանակ
    • Լավագույն գունավոր ֆիլմ - Ռուբեն Մամուլյան
  • ներկայաված է եղել նաև Մուսսոլինիի գավաթ անվանակարգում (Ռուբեն Մամուլյան)




Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.