вторник, 24 января 2012 г.

Շնորհակալություն Ֆրանսիա



Չեմ ցանկանում ծանրաբեռնել Ձեզ արդեն շատ կրկնված և արդեն նույնիսկ բարկացնող արտահայտություններով: Միայն փորձեմ ամփոփել այսօր դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն մեր (ՀՊՄՀ ուսանողներիս) երթից որոշակի մանրամասներ:
 Ցանկանում եմ նախքան բուն նյութին անցնելը տեղեկացնել, որ նախաձեռնությունը ՀՊՄՀ Ուխ-ինն էր:
 Երթը սկսվեց մոտ 12:30-ին ՀՊՄՀ բարձրահասակ մասնաշենքի դիմացից: Հավաքված ուսանողների համար տեղեկատվական և ոգևորիչ խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Ուխ նախագահ Տիգրան Խաչատրյանը՝ նշելով երթի առիթը և նպատակը:


Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակով շարժվեցին մինչև Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ հավաքված էին մի խումբ երիտասարդներ: Շուտով մեզ միացան նաև <<ՄԻԱՍԻՆ>> երիտասարդական կազմակերպության ակտիվիստները և մի քանի այլերիտասարդական  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այնուհետև.......(Մնացածը արդեն հայտնի է բոլորին, իսկ եթե հայտնի չէ, կարող եք ուղղակի կարդալ օրվա լրահոսը)


Նկարները սեփական արխիվից են:


Արման Աբրահամյան

Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.