суббота, 21 января 2012 г.

Մենության մտորումներ

Ահա մի տխուր, մթին սենյակում,
Անքուն պառկած եմ ես իմ անկողնում,
Փորձում եմ ջնջել ամենն իմ մտքից,
Որ չզրկեմ ինձ իմ անուշ քնից:

Բայց քուն չի գալիս թախծոտ աչքերիս,
Քանզի տենչում է քեզ խռով հոգիս,
Ուզում եմ կրկին քեզ տեսնել, սիրել,
Փարթամ շուրթերդ անվերջ համբուրել,

Քեզ գիրկս առնել, սիրել գուրգուրել,
Ու թևեր առած տիեզերք թռչել,
Բայց, ավաղ՜, այս մութ, լռին սենյակում,
Մռայլ գիշերն է ինձ շոյում, գգվում,

Նրա շուրթերն են ինձ լուռ համբուրում:
Կարծես թե հոգիս գիշեր է դառնում,
Բայց մի կրակ կա իմ գիշեր հոգում,
Եվ քո անունն է այն անմար պահում:

Այդ կրակի շուրջ ամեն երեկո,
Խոսքի են բռնվում՝ «Եսերն»՝ իմ ու քո,
Երկար են խոսում նրանք իրար հետ,
Խոսում են հանգիստ և չեն նայում ետ,

Քանզի ուզում են կերտել ապագա,
Ապագա, որտեղ տխրություն չկա:
Բայց սա իմ հոգում.
Եվ արդյո՞ք ինձ է քո հոգին տենչում:




Պատմության և իրավագիտության ֆակուլտետ
մագ. I կուրս
Արման Ավետիսյան

Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.