воскресенье, 8 января 2012 г.

Ինչքան աշխատավարձ են ստանում նախագահները


Բոլորին թվում է, թե նախագահների աշխատավարձը ամենաբարձրն է յուրաքանչյուր երկրում: Սա, իհարկե այդպես չէ` գոնե պաշտոնապես:  Ով ինչքան է ստանում գտել եմ ու զարմացել: Թվում էր ԱՄՆ-ը նախագահը պետք է ամենաբարձր աշխատավարձը ունենար, բայց արի ու տես, որ այդպես չէ: Փաստորեն Բարաք Օբաման, լինելով աշխարհի ամենաարդյունավետ ֆինանսական սուբյեկտ-պետության ղեկավարը, երկու անգամ ավելի քիչ աշխատավարձ է ստանում քան…
Առաջին հորիզոնականում Սինգապուրի պես փոքրիկ պետության վարչապետն է. Նրա աշխատավարձը ամսեկան կազմում է 67 հազար 500 դոլար:
Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը նախագահը` 33 հազար դոլարով:
Երրորդ հորիզոնականում նույնքան աշխատավարձով է Ճապոնիայի  վարչապետը:
Չորրորդը` կանադացիների կառավարության ղեկավարն է, 21 հազար 600 դոլար աշխատավարձով:
Հինգերորդը` Գերմանիայի կանցլերը Անգելա Մերկելը, 18 հազարին համարժեք եվրոյով:
Նրանց համապատասխանաբար հաջորդում են Անգլիայի, Իտալիա, Ֆրանսիայի և շատ ծիծաղալու է Ադրբեջանի ղեկավարները:
Մեզանից շատերից ավելի քիչ աշխատավարձ է ստանում Սերբիայի ղեկավարը` 350 դոլար, իսկ ամենափոքր աշխատավարձը Լուկոշենկոյինն է` 280 դոլար ամսեկան: Խեղճ նախագահներ օրվա հացի փողով են ապրում:
Արման Աբրահամյան
http://levartwiki.wordpress.com

Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.