суббота, 21 января 2012 г.

ի՞նչ տարբերություն...



Մենք բոլորս էլ Ամանորին սպասում ենք մեծ հույսերով: Ձմեռ Պապից խնդրում ենք, սեր, երջանկություն, առողջություն, հաջողություն.........
Իսկ երբևէ հարց տվել եք ինքներդ Ձեզ, թե ի՞նչ կարող են խնդրել մանկատանը ապրող երեխաները:
Չգիտեմ ընթերցողներից ովքեր են շփվել նրանց հետ, սակայն ինձ  բախտ է վիճակվել նրանց հետ խոսլու, զրուցելու տարբեր թեմաներով, երգելու, պարելու, լսելու նրանց կարծիքները, երազանքներն ու իրնեց համար անհասանելի դարձած (մեզ համար առօրեական) շատ ու շատ բեների մասին:
Հիմա անդրադառնամ իմ հնչեցրած հարցին:
Կարող է շատերին անհավատալի կամ նույնիս կեղծ թվալ, սակայն նրանց ու մեր անկությունների միջև չկա ոչ մի տարբերություն:
Նրանք էլ մեզ պես Ձմեռ Պապից խնդրում են նույնը, ինչ-որ մենք, մտածում են նույն բաների մասին ինչ-որ մենք իրենց տարիքում, երկրպագում են մեր սիրած մարդկանց ու թիմերին (երբեմն մեզանից ել շատ):
Սակայն այստեղ կա մի նրբություն նրանց երազանքները գրեթե միշտ ավելի բարի են, ու երբեք չեն խաչվում այլոց երազների հետ՝ առավել ևս խանգարում նրանց:
Այնպես որ երբեք ու երբեք ուրիշներին մի թերագնահատեք, ձեզ գերագնահատելով, դուք միշտ կսխալվեք:

Մարդու ամենամեծ արժանիքները սեփական անձը ճիշտ գնահատելը և իրեն ճանաչելն են:




Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.