Ինչու՞ է դարձել քո կյանքը դատարկ,
Էլ ծանոթ չեն քեզ սրտի բաբախ ու զարկ,
Մոռացել ես դու թրթիռ ու հուզում,
Անկեղծ սիրողի,որ ձեռք է պարզում:
Չի թողնում անգամ մեկ վայրկյան տխրել,
Նույնիսկ գեթ մի պահ դրա շուրջ խորհել:
Քո շուրջ նմանվում անկեղծ կապիկի,
Որ իր ժպիտով գոնե քեզ փրկի:
Մի մարդ միշտ պատրաստ կանգնել քո կողքին,
Այնքան մոտենալ, նմանվել շողքին:
Մի խոսքով դառնալ քո հոգին հավետ,
Իսկ դու մարմինը` ձուլված նրա հետ:
ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի
ՍՏԵՓԱՆՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ
Комментариев нет:
Отправить комментарий