Բեքքի Շարփ ամերիկյան ֆիլմ նկարահաված 1935 թվականին հայազգի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի կողմից: Համարվում է կինոյի պատմության առաջին լիամետրաժ գունավոր ֆիլմը: Սցենարի հիմքում ամերիկացի գրող Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի «Սնափառության տոնավաճառ» վեպն է:
Սյուժեն:
Բեքքին և Ամելիան դպրոցական ընկերուհիներ են: Բեքքին շատ աղքատ ընտանիքից է, իսկ Ամելիայի ծնողները հարուստն ունեցվածք տեր մարդիկ են: Չնայած այդ տարբերությանը Բեքքիին հաջողվում է մտերմանալ ոչ միայն Ամելիայի, այլև նրա շատ ընկերների ու բարեկամների հետ:Նա որոշում է մտնել բարձր հասարակություն` օգտագործելով դրա համար ամեն հնարավորություն: Սակայն այդ ամենը բերում է տխուր հետևանքների ...
Դերասաններ
- Միրիամ Հոփքինս — Բեքքի Շարփ
- Ֆրենիսի Դի — Ամելի Սիդլի
- Սեդրիկ Հարդվիկ — մարկիզ Սթայն
- Բիլլի Բուրք — լեդի Բառաքրիզ
- Նայջել Բրյուս — Ջոզեֆ Սեդլի
- Էլիսոն Սքիպուորթ — միսս Քրոուլի
- Ալան Մաուբրեյ — Ռոդոն Քրոուլի
- Ուիլյամ Սթեք — Փիթ Քրոուլի
- Ջորջ Հեսսելլ — Սըր Փիթ Քրոուլի
Մրցանակներ և փաստեր
- 1936 թվականին ներկայացվել է Օսկարի, Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում (Միրիամ Հոփքինս)
- 1935 թվականին Վենետիկի միջազգային կինոփառատոնի 1 մրցանակ
- Լավագույն գունավոր ֆիլմ - Ռուբեն Մամուլյան
- ներկայաված է եղել նաև Մուսսոլինիի գավաթ անվանակարգում (Ռուբեն Մամուլյան)
Комментариев нет:
Отправить комментарий