среда, 15 февраля 2012 г.

Հետադարձ հայացք

Ես քեզ տեսել եմ, երկար ժամանակ
Եվ չեմ հասկացել, որ գտել եմ քեզ
Ու կարծում եմ ես այդպես էլ անտես 
Պիտի անցնեիր կորցնեի քեզ:

Բայց ահա մի օր ճակատագիր կոչվածը
Մեզ բերեց մի կետ, և մենք առանց 
Վարանելու մի վայրկյան անգամ 
Հասկացանք միմյանց՝ միայն հայացքից

Բայց դա դեռ սկիզբն էր, մի մեծ պատմության
Պտմություն որի ավարտը չկա
Ու չի ավարտվի երբեք՝ քանի կանք,
Մենք լուռ վկան ենք այդ մեծ խենթության:

Խենթություն որի արժեքը բարձր էր,
Բարձրություն որից մենք խուսափել ենք,
Սակայն, ձգտելով դրան հասել ենք, 
Ու երազելով հաղթահարել ենք:

Ու հիմա կանգնած խենթության գլխին
Մենք ետ ենք նայում ու գնահատում,
Այո՛, անցել ենք, մենք անցել ենք դա,
Թեև դյուրին չէր, ճանապարհը այդ

Թեև երբեմն մեզ դեմ էր անգամ աշխարհը ամբողջ,
Ու դեմ կարծես իր ողջ բնությամբ,
Բայց հաղթեց սերը, որ երկրային չէր
Այլ Աստվածային՝ իր ողջ էությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.