Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ մեծ ներդրում է ունեցել արցախյան պատերազմում բանաստեղծուհի ՄԵՏԱՔՍԵՆ:
Բայց քչերը գիտեն, թե ինչպես մեր օրերի մեծ բանաստեղծուհին ապրեց հաղթանակի բերկրանքը: Այս անգամ “ՀՊՄՀ ուսանող” բլոգի հյուրը հենց Մետաքսենէ, ով Շուշիի մասին իր յուրահատուկ սիրո խոստովանությամբ էլ սկսեց մեր զրույցը.
<<Շուշիիտոնը ինձ հոգեհարազատ է, որովհետեւայնտեղ մնացին շատ լավ տղաներ: Չվերադարձան,քանի որհաղթանակը զոհեր է պահանջում: Շատ տղաներ գնացին մեծ աշխարհ, որպեսզի փրկվի Շուշին: Կռվի ժամանակ մի քանի գյումրեցի տղաների հարցրեցի` բա որ հանկարծ զոհվե±ք, ասացին այդ կլինի մատաղ մեր կողմից: Իմ Շուշիս: Ես որբ եմ մեծացել, Ղարաբաղն էլ որբ էր, այդ թվում նաեւ Շուշին: Շատ եմ վառվել Շուշիիս համար, տանջված քաղաք է, հայոց ցավեր տեսած հողատարածք:Անչափ ուրախ եմ, որ անցավ մեզ, որովհետեւ առաջ տղամարդիկ իմ աչքից ընկած էին ու տղամարդկանց դեմ էի: Իմ բանաստեղծությունները, որ գրումէի ոչ սիրային էին, ասում էի` էս ի°նչ տղամարդիկ են, շաքարը թողել են շան բերանը: Երբ ինձ 1980 թվականին հրավիրեցին Արցախ, տեսա այդ բիբլիական երկիրը շատ հուզվեցի, կանգնել արտասվում էի: Ասում էի, ինչպե°ս կարելի է այս երկիրը տալ թշնամուն ու հանգիստ քնել: Մեր տղամարդիկ աչքիս բարձրացան, երբ ազատագրեցին: Այդ տարիներինգուլպաների կոչ էի արել: Հիշում եմ արտասահմանյան սիրուն զգեստներ, տաք կոշիկներ էի դրել առանձին, ուզողներ եղան, մերժեցի, ասացի, չէ տղաներ ջան, ոչ մեկի չեմ տալու, ով լուրը բերի, որ Շուշին ազատագրվել է, նա է հագնելու: Եւ մի տղա բերեց այդ լուրը, ես համբուրեցի նրա ճակատն ու ուրախությամբ դրանք տվեցի նրան: Գտնում եմ, որ Շուշին մեր ամենամեծ նվաճումն էր, որովհետեւ մեր ամենահարուստ ու քաղաքակիրթ տարածքն է եղել, մեր շատ մտավորականներ այնտեղից են դուրս եկել: Ախր, մեր տղաները շատ խիզախ են, խորամանկ, խելոք, խելացի, ծուռ ու ծռտիկ ճանապարհով գնացին, զոհեր տալով պաշտպանեցին, ու հաղթանակը բերեցին թուրքի քթի տակ դրին: Գնահատում եմ այդ հաղթանակըու սկսել եմ լավ վերաբերվել տղամարդկանց>>: Իսկ Շուշիի ազատագրումը տոնելու մասին տիկին Մետաքսեն կարծում է.
<<Շատ լոպազանալն էլ մի բան չէ: Կկատաղացնես թշնամուն, ինչո°ւ իզուր տեղը շան վրա քար քցենք: Կարծում եք աշխարհում մեզ բոլորը սիրո°ւմ են: Թուրքերից բացի ուրիշներն էլ կան, որ չեն սիրում: Աշխարհի ամենահամովկերակուրը հայերն են, դրա համար էլ մեզ անընդհատ փորձում են յուրացնել: Բայց չեն կարող, որովհետեւ Աստված մեզ հետ է: Հիսուսը միշտ գնահատում է, որ մենք առաջինն ենք իր հետեւից գնացել: Թվում է, թե մենք միասնական չենք, բայց հոգեւոր միասնությունունենք>>:
Եվ վերջում ավելացնում.
<<Սիրում եմ մայիսյան տոները, որովհետեւգարուն կա մեջը>>:
ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий