суббота, 11 февраля 2012 г.

Ես նկարիչ եմ...








 Ես նկարիչ եմ 

Ես նկարիչ եմ ես նկարում եմ նոտաներ,
Ես նկարիչ եմ՝ նկարում եմ հորիզոններ
Անժամանակ բացված վարդեր,
Տարբեր տարբեր ճակատագրեր
Սի՛րեցեք իմ նկարները, սիրեցեք իմ նկարները
Նկարում եմ, որ անվերջ իրար սիրեք
 Կրկներգ
Ես նկարում եմ արևներ,
Արևների մեջ բաբախող սիրող սրտեր
Սրտերի մեջ՝ ալեկոծվող 
Անծայրածիր սիրո ծովեր
Ծովի միջից երկինք նայող 
Սիրահարված մարդկանց աչքեր:
Ես նկարիչ եմ, ես նկարում եմ տարիներ,
Ես նկարիչ եմ, նկարում եմ երազանքներ,
Բախտի գտնված քարտեզներ,
Երջանիկներ, երջանիկներ:
Գնեցեք իմ նկարները, գնեցեք իմ նկարները
Նկարում եմ, որ անվերջ իրար սիրեք:
Կրկներգ

Ես նկարում եմ արևներ,
Արևների մեջ բաբախող սիրող սրտեր
Սրտերի մեջ՝ ալեկոծվող 
Անծայրածիր սիրո ծովեր
Ծովի միջից երկինք նայող 
Սիրահարված մարդկանց աչքեր:



Սիրելիներս իմ կարծիքով իսկական արվեստագետի խոսքեր են, ով չի կարող ապրել առանց բարին ցանկանալու և այդ բարին շուրջբոլորը սփռելու:
Երգը ես լսել եմ  Արթուր Հակոբյանի (Mister X) կատարմամբ:


Երգը բեռնելու համար սեղմեք այստեղ

Արման Աբրահամյան

Комментариев нет:

Отправить комментарий

Технологии Blogger.