Մասսաչուսեթ նահանգի ափերից 50 կմ հեռավորության վրա ստորջրյա գանձ որոնող Գրեգ Բրուկսը գտել է 1942թ. հունիսի 16-ին խորտակված բրիտանական Port Nicholson նավը: Բրիտանական փոխադրամիջոցի վրա ԽՍՀՄ-ից պլատինի բեռ կար `ավելի քան 3 միլիարդ դոլար արժողությամբ:
«Ես պատրաստվում եմ ամեն գնով հանել այդ բեռը, եթե նույնիսկ պետք լինի նավը հանել ջրի երես: Հավանականություն կա, որ բացի պլատինից այնտեղ կա մոտ 10 տոննա ոսկի և տեխնիկական ալմաստներ», – Sub Sea Research-ից ամերիկացուն ցիտում է «Интерфакс»-ը: Նավը գտնվում է ծովի մակերևույթից 213 մետր խորության վրա:
Գրեգ Բրուկսը ցուցադրել է մի տեսահոլովակ, որում երևում են ամենաքիչը 30 արկղ պլատինե սալիկներով, որոնք թափթփված էին խորտակված նավի բեկորների արանքում: Այդ բեռը Սովետական Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների` զենքի համար վարձակալության վճարների մի մասն էր: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալների բազայի համաձայն,խորտակված նավի վրա կարող է լինել 71 տոննա պլատին, ինչպես նաև ոսկու սալիկներ և ալմաստներ:
Գանձեր որոնողը պնդում է, որ իր գտածի մասին չի հայտնել ամբողջ չորս տարի, քանի դեռ չէր կարգավորել նավը վեր հանելու գործողության բոլոր մանրամասները ԱՄՆ ֆեդերալ դատարանի հետ:
Բայց դա դեռ չի նշանակում , որ Բրուկսը և իր թիմը տեր կդառնան հարստությանը: Միացյալ թագավորությունը նույնպես մտադիր է ծովի հատակից հանված գանձի մի մասի նկատմամբ իր իրավունքների մասին բարձրաձայնել : Ծովային իրավունքի ոլորտի մասնագետները պնդում են , որ սեփականության նկատմամբ պահանջ կարող են ունենալ ԱՄՆ, Բրիտանիան և Ռուսաստանը:
Բրիտանական փոխադրամիջոցը խորտակել է գերմանական U87 սուզանավը, երբ ուղևորվել է Նյու-Յորքի նավահանգիստ: Հարձակման արդյունքում անձնակազմից 4 հոգի զոհվել է , իսկ 87-ը` փրկվել են:
http://ankakh.com
Արման Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий