Երազանքների իմ խենթ թռչունը այլևս չկա,
Այն էլ չի ճախրում,էլ չի երազում,
Չի հյուսում իր սիրո գեղեցիկ բույնը.
Որովհետև դու կտրեցիր թռչնակիս թևերը:
Նա շատ ազատ էր,շատ երջանիկ էր
Անընդհատ ճախրում,հանգիստ չէր գտնում
Նա միշտ երազում,անհոգ ապրում էր.
Երազելով մեծ սիրո մասին:
Ախ իմ խենթ թռչնակ,դու մի կոտրվիր,
Շարունակիր ապրել,կյանքը վայելել,
Գուցե գա մի օր,մի անմոռաց օր,
Որ քո երազը դառնա իրական:
Կհայտնվի մեկը,որ քեզ շատ կսիրի
Քո խենթ թևերը քեզ հետ կպարգևի,
Դու նորից կապրես,նորից կճախրես,
Քո խենթ աշխարհում,քո երազներում:
Լիլիթ Օհանյան
Комментариев нет:
Отправить комментарий