Նստած եմ նորից այն տեղում, որտեղ
Երկուսով նստել ու երազելով
Կյանքի չհատվող ուղի ենք գծել:
Ես պարզ հիշում եմ՝ ինչ ես ինձ ասել՝
Թե չես լքելու, ինչ էլ որ լինի,
Որ սիրելու ես անգամ մեռնելիս,
Որ էությունդ ինձ է պատկանում...
...Սակայն, հիմա ես մենակ եմ այստեղ
Չկաս իմ կողքին` սիրտս ջերմացնես,
Չկաս իմ կողքին. չե՛մ ուզում լինես.
Դու ինձ լքել ես, սիրտս կոտրել ես:
Այդ կոտրած սրտի փշուրներն անգամ
Հետդ տարել ես,
Կյանքիս երազը իմ մեջ սպանել ես,
Հոգուս անհունը` ոչնչացրելես:
Ու ամբողջովին դու ձախողվել ես.
Շտապելով ջնջել ինձ քո հուշերից,
Քո սրտից ու քո մտքերից տկար՝
Ինձ մոտ թողել ես քո էությունը:
Այն քեզնից վեր է ու քեզնից վեհ է.
Եվ ես սիրում եմ հենց էությունդ,
Որն ինձ սիրել է ու սիրել ստիպել
Ու շնորհակալ եմ քեզ դրա համար:
Комментариев нет:
Отправить комментарий