Banner Ad

Slider

воскресенье, 19 февраля 2012 г.

Առաջին լիամետրաժ գունավոր ֆիլմը

Բեքքի Շարփ ամերիկյան ֆիլմ նկարահաված 1935 թվականին հայազգի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի կողմից: Համարվում է կինոյի պատմության առաջին լիամետրաժ գունավոր ֆիլմը: Սցենարի հիմքում ամերիկացի գրող Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի «Սնափառության տոնավաճառ» վեպն է:

Սյուժեն:

Բեքքին և Ամելիան դպրոցական ընկերուհիներ են: Բեքքին շատ աղքատ ընտանիքից է, իսկ Ամելիայի ծնողները հարուստն ունեցվածք տեր մարդիկ են: Չնայած այդ տարբերությանը Բեքքիին հաջողվում է մտերմանալ ոչ միայն Ամելիայի, այլև նրա շատ ընկերների ու բարեկամների հետ:Նա որոշում է մտնել բարձր հասարակություն` օգտագործելով դրա համար ամեն հնարավորություն: Սակայն այդ ամենը բերում է տխուր հետևանքների ...

Դերասաններ

  • Միրիամ Հոփքինս — Բեքքի Շարփ
  • Ֆրենիսի Դի — Ամելի Սիդլի
  • Սեդրիկ Հարդվիկ — մարկիզ Սթայն
  • Բիլլի Բուրք — լեդի Բառաքրիզ
  • Նայջել Բրյուս — Ջոզեֆ Սեդլի
  • Էլիսոն Սքիպուորթ — միսս Քրոուլի
  • Ալան Մաուբրեյ — Ռոդոն Քրոուլի
  • Ուիլյամ Սթեք — Փիթ Քրոուլի
  • Ջորջ Հեսսելլ — Սըր Փիթ Քրոուլի


Մրցանակներ և փաստեր

  • 1936 թվականին ներկայացվել է Օսկարի, Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում (Միրիամ Հոփքինս)
  • 1935 թվականին Վենետիկի միջազգային կինոփառատոնի 1 մրցանակ
    • Լավագույն գունավոր ֆիլմ - Ռուբեն Մամուլյան
  • ներկայաված է եղել նաև Մուսսոլինիի գավաթ անվանակարգում (Ռուբեն Մամուլյան)




суббота, 18 февраля 2012 г.

Ի գիտություն... բոլորին, բոլորին, բոլորին...

Սիրելի այցելուներ ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր բլոգում տեղի են ունենում կառուցվածքային և ոճական փոփոխություններ,որի պատճառով կարող են տեղի ունենալ որոշակի խափանումներ, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Երազանքների թռչնակը

Երազանքների իմ խենթ թռչունը այլևս չկա,

Այն էլ չի ճախրում,էլ չի  երազում,
Չի հյուսում իր  սիրո գեղեցիկ  բույնը.
Որովհետև դու  կտրեցիր թռչնակիս թևերը:
Նա շատ ազատ էր,շատ  երջանիկ էր
Անընդհատ ճախրում,հանգիստ չէր գտնում
Նա միշտ երազում,անհոգ ապրում էր.
Երազելով  մեծ  սիրո  մասին:
Ախ իմ խենթ թռչնակ,դու  մի կոտրվիր,
Շարունակիր  ապրել,կյանքը  վայելել,
Գուցե  գա մի օր,մի անմոռաց օր,
Որ քո երազը դառնա  իրական:
Կհայտնվի մեկը,որ քեզ շատ կսիրի
Քո խենթ  թևերը քեզ հետ կպարգևի,
Դու նորից կապրես,նորից  կճախրես,
Քո խենթ աշխարհում,քո  երազներում:

Լիլիթ Օհանյան

среда, 15 февраля 2012 г.

Հետադարձ հայացք

Ես քեզ տեսել եմ, երկար ժամանակ
Եվ չեմ հասկացել, որ գտել եմ քեզ
Ու կարծում եմ ես այդպես էլ անտես 
Պիտի անցնեիր կորցնեի քեզ:

Բայց ահա մի օր ճակատագիր կոչվածը
Մեզ բերեց մի կետ, և մենք առանց 
Վարանելու մի վայրկյան անգամ 
Հասկացանք միմյանց՝ միայն հայացքից

Բայց դա դեռ սկիզբն էր, մի մեծ պատմության
Պտմություն որի ավարտը չկա
Ու չի ավարտվի երբեք՝ քանի կանք,
Մենք լուռ վկան ենք այդ մեծ խենթության:

Խենթություն որի արժեքը բարձր էր,
Բարձրություն որից մենք խուսափել ենք,
Սակայն, ձգտելով դրան հասել ենք, 
Ու երազելով հաղթահարել ենք:

Ու հիմա կանգնած խենթության գլխին
Մենք ետ ենք նայում ու գնահատում,
Այո՛, անցել ենք, մենք անցել ենք դա,
Թեև դյուրին չէր, ճանապարհը այդ

Թեև երբեմն մեզ դեմ էր անգամ աշխարհը ամբողջ,
Ու դեմ կարծես իր ողջ բնությամբ,
Բայց հաղթեց սերը, որ երկրային չէր
Այլ Աստվածային՝ իր ողջ էությամբ:

понедельник, 13 февраля 2012 г.

Գեղեցիկ անիմացիաներ`Սուրբ Վալենտին


Գեղեցիկ անիմացիաներ, որոնք կարող են բարձրացնել Ձեր
և Ձեր մտերիմների տրամադրությունը:
Անիմացիաները կարող եք դիտել ւղղակի մեկ անգամ 
սեղմելով հղում պարունակող բառի վրա:
Իսկ եթե ցանկանում եք այն ուղարկել Ձեր ընկերներին՝ 
ուրախացնելով նրանց ևս, ուղղակի 

<<copy>> արեք  և ուղարկեք նրան անիմացիայի URl 
հասցեն: 










Տեսնելու համար սեղմեք այստեղ

воскресенье, 12 февраля 2012 г.

3D խաղ հինգ կետերով

Խաղալու համար Ձեզ տրվում է տարածություն և հինգ կետեր, որոնք կարող եք տեղաշարժել Ձեր հայացողությամբ: Խաղը սկսելու համար ուղղակի սեղմեք այստեղ:



Գեղեցիկ անիմացիաներ "3-րդ մաս"


Գեղեցիկ անիմացիաներ, որոնք կարող են բարձրացնել Ձեր

 և Ձեր մտերիմների 


տրամադրությունը:




Անիմացիաները կարող եք դիտել ւղղակի մեկ անգամ 

սեղմելով հղում պարունակող բառի վրա:

Իսկ եթե ցանկանում եք այն ուղարկել Ձեր ընկերներին՝ 


ուրախացնելով նրանց ևս, ուղղակի 




<<copy>> արեք  և ուղարկեք նրան անիմացիայի URl 

հասցեն: 

Սիրո ծաղկեփունջ՝ սրտերով լեցուն

Տեսնելու համար սեղմեք այստեղ













Մաքրիր ծաղկեփունջը ձյան փաթիլներից

Տեսնելու համար սեղմեք այստեղ











Զարդարիր վարդը 

1.Տեսնելու համար սեղմեք այստեղ

2.Տեսնելու համար սեղմեք այստեղ

3.Տեսնելու համար սեղմեք այստեղ











Արման Աբրահամյան





Ամենամեծ համբուրգերը



Աշխարհի ամենամեծ համբուրգերը պատրաստվել է Թայլանդի ռեստորաններից մեկում 2006թ.
Այն կշռում էր  35,6 կգ:
























Արման Աբրահամյան

Технологии Blogger.